...

Հեշտ ու համեղ. Սնկով ու պանրով տաք բուտերբրոդներ

Հեշտ ու համեղ. Սնկով ու պանրով տաք բուտերբրոդներ

Պատրաստեք այս համեղ բուտերբրոդները:

Բաղադրիչները 

  • 1 հատ սպիտակ հաց (բատոն)
  • 170 գ շամպինյոն
  • 1 գլուխ սոխ
  • 100 գ պինդ պանիր
  • 80 գ մայոնեզ
  • 10 գ կարագ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Բատոն հացը 1-1,5 սմ հաստությամբ կտրատեք:
  2. Շամպինյոնները լվացեք, շատ մանր կտրատեք:
  3. Սոխը մաքրեք, շատ մանր կտրատեք:
  4. Պանիրը քերիչով անցկացրեք:
  5. Պնակի մեջ իրար խառնեք կտրտած շամպինյոնները, սոխն ու պանիրը: Ավելացրեք մայոնեզն ու աղը: Լավ խառնեք:
  6. Հացի կտորների վրա քսեք ստացված զանգվածից ու դրանք տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Բուտերբրոդները 20 րոպե տապակեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  7. Պատրաստի տաք բուտերբրոդները դրեք ցանցին, թողեք մի փոքր հովանա ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ