...

Հեշտ ու համեղ. Սխտորով ապուր՝ չեխական ձևով

Հեշտ ու համեղ. Սխտորով ապուր՝ չեխական ձևով

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 400 գ խոզի միս
  • 1,5 լ ջուր
  • 3 հատ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 հատ ձու
  • 1 հատ դափնու տերև
  • 1-2 կտոր աշորայի հաց
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար
  • 6-7 ճյուղ մաղադանոս

Պատրաստման եղանակը

  1. Միսը լվացեք, դրեք կաթսայի մեջ, վրան 1,5 լիտր ջուր լցրեք, դրեք կրակին: Երբ եռա, փրփուրը հեռացրեք, ավելացրեք դափնու տերևը: Միսը թույլ կրակի վրա, փակ կափարիչով եփեք մինչև պատրաստ լինելը: Թողեք հովանա: Դափնետերևը հեռացրեք:
  2. Կարտոֆիլը մաքրեք, խորանարդաձև կտրատեք:
  3. Սոխը կտրատեք, խորանարդաձև կտրատեք: Սխտորը մաքրեք:
  4. Պատրաստեք չորահացերը՝ ապուրի հետ մատուցելու համար: Հացը փոքր կտորներով կտրատեք, լցրեք չոր թավայի մեջ ու 4-5 րոպե տապակեք:
  5. Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, ավելացրեք կտրտած սոխն ու տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Աղ ու պղպեղ արեք:
  6. Սխտորը ճզմեք, ավելացրեք սոխին, ևս 1 րոպե տապակեք մինչև սխտորի վառ արտահայտված հոտը զգաք:
  7. Ձուն ջարդեք պնակի մեջ, պատառաքաղով խառնեք:
  8. Կտրտած կարտոֆիլը լցրեք դատարկ կաթսայի մեջ: Վրան լցրեք արդեն հովացած արգանակը: Միսը կտրտեք, ավելացրեք կարտոֆիլով արգանակին: Ապուրը եփեք մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը: Ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
  9. Ապուրին ավելացրեք տապակած սոխն ու սխտորը:
  10. Բարակ շիթով լցրեք հարած ձուն: Ձուն միանգամից սպիտակ թելիկների կվերածվի: Ավելացրեք մանր կտրտած մաղադանոսը, հասցրեք եռման աստիճանի ու հանեք կրակի վրայից:
  11. Մատուցեք չորահացի հետ միասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ