...

Հեշտ ու համեղ. Տապակած գազարով ու կանաչ ոլոռով աղցան

Հեշտ ու համեղ. Տապակած գազարով ու կանաչ ոլոռով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները

  • 3 գլուխ սոխ
  • 3 գազար
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • 350 գ պահածոյացված կանաչ ոլոռ
  • մի քանի ճյուղ կանաչ սոխ
  • 3 ճ.գ. թթվասեր
  • աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Գլուխ սոխը խոշոր շերտերով կտրատեք, խոշոր քերիչով քերեք գազարը: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը տապակեք կտրտած սոխը մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը: Ավելացրեք քերած գազարն ու պատրաստեք մինչև փափկելը:
  2. Տապակած սոխն ու գազարը լցրեք պնակի մեջ ու թողեք հովանա: Ավելացրեք կանաչ ոլոռը, կտրտած կանաչ սոխը, աղն ու աղացած սև պղպեղը, թթվասերը: Խառնեք: Լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ