...

Հեշտ ու համեղ. Տապակած կարտոֆիլով ու հավի մսով աղցան

Հեշտ ու համեղ. Տապակած կարտոֆիլով ու հավի մսով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 300 գ հավի կրծքամիս՝ առանց ոսկորի
  • 5 հատ կարտոֆիլ
  • 150 մլ բուսական յուղ
  • 200 գ պինդ պանիր
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • աղ, աղացած սև պղպեղ, մայոնեզ, կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը 20-25 րոպե եփեք ու հովացրեք:
  2. Մաքրած կարտոֆիլը քերեք, լվացեք ու չորացրեք:
  3. Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք բուսական յուղը: Բաժին-բաժին տապակեք կարտոֆիլը մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Լցրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Աղ արեք ու հովացրեք:
  4. Պանիրը քերեք: Հավի միսը, լոլիկներն ու բուլղարական պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատեք:
  5. Ափսեի մեջ օղակաձև շերտ-շերտ շարեք հավի միսը, լոլիկը, բուլղարական պղպեղը, պանիրը: Յուրաքանչյուր շերտին աղ ու աղացած սև պղպեղ արեք ու մայոնեզ քսեք:
  6. Աղցանի վրա լցրեք տապակած կարտոֆիլը, զարդարեք կտրտած կանաչիով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ