...

Հեշտ ու համեղ. Տապակած խոզի միս՝ անանասի սոուսով

Հեշտ ու համեղ. Տապակած խոզի միս՝ անանասի սոուսով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 400 մլ անանասի հյութ
  • 2-3 ճ.գ. շագանակագույն շաքարավազ
  • 180 մլ սոյայի սոուս
  • 3 ճ.գ. կետչուպ
  • 1 թ.գ. չորացրած աղացած սխտոր
  • 1/2 թ.գ. չորացրած աղացած կոճապղպեղ
  • 4 կտոր խոզի կրծքամիս ոսկորով
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • 4 հատ պահածոյացված կամ թարմ անանաս՝ օղակներով
  • 4 թ.գ. կարագ
  • 2 ճ.գ. եգիպտացորենի օսլա
  • 1 ճ.գ. ջուր
  • հազրեվարդ (розмарин)՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Անանասի հյութը խառնեք շաքարավազի, սոյայի սոուսի, կետչուպի, սխտորի ու կոճապղպեղի փոշու հետ:
  2. Խոզի միսը տեղադրեք խորը պնակի մեջ: Վրան լցրեք մարինադի կեսը՝ համաչափ ծածկելով մսի կտորները:
  3. Միսը կես կամ 1 ժամով տեղադրեք սառնարանում: Տապակելուց 30 րոպե առաջ հանեք սառնարանից, որպեսզի սենյակային ջերմաստիճանի հասնի:
  4. Տապակին բուսական յուղ քսեք: Խոզի մսի կտորները շարեք տապակի մեջ: Մսերի վրա տեղադրեք անանասի օղակները, օղակների կենտրոնում՝ մեկական կտոր կարագ: Ծածկեք փայլաթիթեղով:
  5. Մոտ 40 րոպեով տապակը տեղադրեք 180-190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղը հանեք և ևս 5-10 րոպե տապակեք: Մսերը տեղադրեք ափսեի մեջ:
  6. Մարինադի մյուս կեսը դրեք միջին ուժգնության կրակի վրա, եռացրեք:
  7. Օսլան խառնեք սառը ջրի հետ: Լցրեք կաթսայի մեջ ու մարինադը ևս մի քանի րոպե եռացրեք մինչև թանձրանալը:
  8. Խոզի միսը մատուցեք անանասների և սոուսի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ