...

Հեշտ ու համեղ. Տավարի մսով ու լապշայով լագման

Հեշտ ու համեղ. Տավարի մսով ու լապշայով լագման

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 500 գ տավարի փափուկ միս
  • 300 գ լապշա
  • 3 հատ միջին չափի կարտոֆիլ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 2 հատ դափնու տերև
  • աղ ու աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1,5 լ ջուր
  • 3 ճյուղ կանաչ սոխ
  • 2 ճյուղ սամիթ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը լվացեք, փոքր կտորներով կտրատեք:
  2. Գազարը քերիչով քերեք: Կտրտեք լոլիկը, կանաչ սոխը, սամիթը, մաքրած կարտոֆիլն ու սոխը:
  3. Խորը թավայի կամ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք տավարի մսի կտորներն ու 8-10 րոպե տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  4. Ավելացրեք գազարն ու սոխը, ևս 5 րոպե տապակեք:
  5. Ապա ավելացրեք լոլիկը, բուլղարական պղպեղը, դափնու տերևը, ևս 10 րոպե պատրաստեք:
  6. Ավելացրեք կտրտած կարտոֆիլն ու աղացած կարմիր պղպեղը:
  7. 10 րոպեից լցրեք տաք ջուրն ու կափարիչը ծածկեք: Թույլ կրակի վրա կես ժամ եփեք:
  8. Աղ արեք, սխտորը ճզմեք, ավելացրեք ուտեստին, կրակից վերցրեք:
  9. Լապշան առանձին կաթսայի մեջ եփեք, քամեք:
  10. Լապշան լցրեք ափսեների մեջ, ավելացրեք բանջարեղենով ու մսով ապուրը, վրան լցրեք կտրտած կանաչ սոխն ու սամիթը: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ