...

Հեշտ ու համեղ. Տավարի մսով, սալորաչրով ու ձվով աղցան

Հեշտ ու համեղ. Տավարի մսով, սալորաչրով ու ձվով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 200 գ տավարի փափկամիս
  • 4 հատ ձու
  • 200 գ թարմ վարունգ
  • 150 գ սալորաչիր
  • 200 գ պինդ պանիր
  • 100 գ ընկույզ
  • 4-5 ճ.գ. մայոնեզ
  • 1 փունջ կանաչի
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը 1-1,5 ժամ եփեք: Ձվերը 10 րոպե եփեք: Հովացրեք:
  2. Տավարի միսը, վարունգն ու սալորաչիրը փոքր կտորներով կտրատեք: Ձվերն ու պանիրը քերիչով քերեք: Ընկույզը մանր կտրատեք:
  3. Ափսեի մեջ օղակաձև շերտ-շերտ շարեք տավարի միսը, ձուն, վարունգը, սալորաչիրը ընկույզի հետ, պանիրը: Շերտերից յուրաքանչյուրի վրա աղ արեք ու մայոնեզ քսեք:
  4. Աղցանը 1 ժամով տեղադրեք սառնարանում: Մատուցելիս զարդարեք կտրտած կանաչիով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   263 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ