...

Հեշտ ու համեղ. Տոմատի և գինու սոուսի մեջ շոգեխաշած տավարի միս

Հեշտ ու համեղ. Տոմատի և գինու սոուսի մեջ շոգեխաշած տավարի միս

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
4 բաժնի համար

  • 600-700 գ տավարի միս
  • 1-2 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 300 մլ ջուր կամ մսային արգանակ
  • 300 մլ կարմիր չոր գինի
  • 2 ճ.գ. տոմատի մածուկ
  • 1/2 թ.գ. աղ
  • աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1-2 ճյուղ նեխուր՝ ցանկության դեպքում

Պատրաստման եղանակը

  1. Միսը միջին չափի կտորներով կտրատեք: Սոխը օղակաձև կտրատեք ու օղակները քառատեք:
  2. Թավայի մեջ միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք յուղը: Սոխն ու կտրտած նեխուրը տապակեք յուղի մեջ մինչև փափկելը: Լցրեք ափսեի մեջ:
  3. Նույն թավայի մեջ բոլոր կողմերից տապակեք միսը մինչև գույնը փոխելը:
  4. Սոխն ու նեխուրը վերադարձրեք թավայի մեջ: Վրան լցրեք տաք արգանակը կամ ջուրը գինու հետ միասին: Ավելացրեք տոմատի մածուկը, աղն ու պղպեղը:
  5. Եռալուց հետո կրակը թուլացրեք: Կափարիչով փակեք ու մոտ 1,5 ժամ շոգեխաշեք մինչև մսի փափկելը: Լցրեք ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ