...

Հեշտ ու համեղ. Թթու վարունգով ու ձվով բուտերբրոդներ

Հեշտ ու համեղ. Թթու վարունգով ու ձվով բուտերբրոդներ

Պատրաստեք այս համեղ բուտերբրոդները:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • կես հաց (բագետ)
  • 2 հատ ձու
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 հատ թթու վարունգ
  • 3 ճյուղ թարմ սամիթ
  • 2 ճ.գ. մայոնեզ
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Եփեք ձուն (եռալուց հետո՝ 10 րոպե):
  2. Սոխը մանր կտրատեք:
  3. Բուսական յուղի մեջ տապակեք կտրտած սոխը մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  4. Մանր կտրատեք սամիթը:
  5. Կես բագետը 1,5-2 սմ հաստությամբ կտրատեք:
  6. Չոր թավայի մեջ երկու կողմից հացի կտորները տապակեք մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
  7. Սխտորը մաքրեք, կիսեք, ներսի կողմից դանակով ցանց արեք, որպեսզի հյութը դուրս գա: Քսեք հացի կտորների վրա:
  8. Հովացած ձվերը մաքրեք ու մանր կտրատեք:
  9. Ձուն, սոխն ու սամիթը լցրեք պնակի մեջ: Ավելացրեք մայոնեզը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք:
  10. Վարունգն օղակաձև կտրատեք:
  11. Հացի կտորների վրա քսեք ձվային խառնուրդը, վրան դրեք վարունգի օղակները: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ