...

Հեշտ ու համեղ. Վարունգով ու պանրային միջուկով ռուլետներ

Հեշտ ու համեղ. Վարունգով ու պանրային միջուկով ռուլետներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 100 գ ֆետտա պանիր
  • 1 հատ թարմ վարունգ
  • 9-10 հատ չերրի լոլիկ
  • 1/2 քաղցր բուլղարական պղպեղ
  • 10 հատ կանաչ զեյթուն
  • 1 թ.գ. կիտրոնի հյութ
  • աղ, աղացած սև պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը

  1. Զեյթունը, բուլղարական պղպեղն ու լոլիկների կեսը մանր կտրատեք:
  2. Ավելացրեք կիտրոնի հյութը, աղն ու աղացած պղպեղը: 5-7 րոպե առանց յուղի թավայի մեջ տապակեք: Թողեք հովանա:
  3. Ֆետա պանիրը պատառաքաղով տրորեք, ավելացրեք տապակած բանջարեղենին:
  4. Բանջարեղեն կլպելու համար նախատեսված դանակով վարունգներից երկար-բարակ շերտեր ստացեք:
  5. Միջուկը տեղադրեք վարունգի շերտի ծայրին, ռուլետի նման փաթաթեք: Վարունգի պոչիկը պետք է վերևից լինի, որպեսզի ատամի չոփիկով կարողանաք ամրացնել: Չերրի լոլիկները կիսեք, տեղադրեք ռուլետի վրա ու ատամի չոփիկով ամրացրեք: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ