Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
Խմորի համար
- 1 հատ ձու
 - 80 մլ ջուր
 - 1-2 ճ.գ. բուսական յուղ
 - 2-3 բաժակ ալյուր
 
Միջուկի համար
- 500 գ խոզի միս
 - 1-2 հատ գազար
 - 1-2 գլուխ սոխ
 - 0,5 թ.գ. աղ
 - աղացած սև պղպեղ
 - 2-3 ճ.գ. բուսական յուղ՝ տապակելու համար
 - համեմունքներ (դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ)՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
- Խոզի յուղոտ միս ընտրեք: Խոշոր աղացեք:
 - Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:
 - Խմորը ծածկեք ու 30 րոպե թողեք մնա:
 - Սոխն ու գազարը միջին չափի կտորներով կտրատեք, բուսական յուղի մեջ մի փոքր աղի հետ տապակեք:
 - Խմորը հնարավորինս բարակ բացեք:
 - Վրան լցրեք խոզի միսը, տարածեք խմորի վրա, աղ արեք:
 - Գազարն ու սոխը լցրեք խոզի մսի վրա, ամբողջ մակերեսով տարածեք: Աղ ու պղպեղ արեք:
 - Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք: Շոգեփի ցանցի վրա քսեք բանջարեղենը տապակելուց հետո մնացած յուղը: Ռուլետը տեղադրեք մեջը: Շոգեփի ջրի մեջ մի քանի դափնու տերև ու հատիկավոր սև պղպեղ ավելացրեք: Սարքը 45 րոպեով միացրեք:
 - Պատրաստի խանումը զարդարեք կանաչիով ու մատուցեք: