...

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով, հավի մսով ու պանրով ռուլետներ

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով, հավի մսով ու պանրով ռուլետներ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
5 բաժնի համար

  • 300 գ հավի կրծքամիս
  • 2 հատ ձու
  • 80 գ պինդ պանիր
  • 3 ճ.գ. մայոնեզ
  • աղ, աղացած սև պղպեղ ու կանաչի՝ ըստ ճաշակի
  • 10 կտոր խոզապուխտ
  • հատիկավոր մանանեխ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը 20-25 րոպե եփեք: Ձուն 10 րոպե եփեք: Հովացրեք:
  2. Հավի միսը, ձուն ու պանիրը փոքր կտորներով կտրատեք: Խառնեք մայոնեզի հետ ու բլենդերով հարեք մինչև միատարր զանգված ստանալը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք կտրտած կանաչին:
  3. Ստացված միջուկը լցրեք խոզապուխտի վրա, ռուլետի ձևով փաթաթեք ու զարդարեք հատիկավոր մանանեխով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   82 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ