...

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով կարկանդակներ

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով կարկանդակներ

Պատրաստեք խոզապուխտով ու պանրով կարկանդակները:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 700 գ շերտավոր խմոր
  • 450 գ խոզապուխտ
  • 300 գ քերած չոր պանիր
  • 2 հատ ձու
  • 4 ճ.գ. կտրտած կանաչ սոխ
  • 1 ճ.գ. կտրտած սխտոր
  • 1/2 թ.գ. չորացրած ռեհան

Պատրաստման եղանակը

  1. Միջուկի համար խոզապուխտը տաշեղաձև կտրատեք:
  2. Քերած պանիրն ու կտրտած խոզապուխտը խառնեք մեկ ձվի, սոխի, սխտորի ու ռեհանի հետ:
  3. Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք և ուղղանկյունաձև կտրատեք:
  4. Խմորի յուրաքանչյուր ուղղանկյունու մի կողմում 2-ական ճ.գ. միջուկ լցրեք, խմորի ծայրերին հարած ձվաջուր քսեք, ծածկեք խմորի մյուս ծայրով, սեղմեք ծայրերից:
  5. Կարկանդակների երեսին էլ հարած ձվաջուր քսեք:
  6. Կարկանդակները տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ