...

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով, նեխուրով ու ձվով աղցան

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով, նեխուրով ու ձվով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ ձու
  • 300 գ խոզապուխտ
  • 1 հատ նեխուրի ցողուն
  • 1/4 հատ գլուխ սոխ
  • 100 գ թթու վարունգ
  • 6 ճ.գ. մայոնեզ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Ձուն խաշեք, հովացրեք ու մաքրեք:
  2. Խոզապուխտը, նեխուրը, ձուն ու թթու վարունգը համաչափ խորանարդների ձևով կտրատեք: Կտրտած բաղադրիչները լավ խառնեք մայոնեզի հետ:
  3. Աղցանը համեմեք աղ ու աղացած սև պղպեղով: Լցրեք աղցանամանն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   122 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ