...

Հեշտ ու համեղ. Խոզի միսը Կոկա-կոլայի մեջ

Հեշտ ու համեղ. Խոզի միսը Կոկա-կոլայի մեջ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 500 գ խոզի միս
  • 100 գ կետչուպ
  • 150 մլ Կոկա-կոլա
  • 3 ճ.գ. շաքարավազ
  • աղ, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը բարակ շերտերով կտրատեք (շերտերի հաստությունը 1սմ-ից ոչ ավել): Դրանք շարեք տապակի մեջ:
  2. Պատրաստեք սոուսը: Դրա համար կետչուպը խառնեք Կոկա-կոլային: Ավելացրեք աղն ու պղպեղը: Լավ խառնեք, որպեսզի կետչուպը լուծվի կոլայի մեջ:
  3. Սոուսը լցրեք խոզի մսերի վրա, վրան լցրեք շաքարավազը: Տապակը 1 ժամով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Այդ 1 ժամվա ընթացքում սոուսի մեծ մասը կգոլորշիանա, իսկ մսերի վրա համեղ կարամելային կեղև կառաջանա:
  4. Պատրաստի մսերը հանեք ջեռոցից, դրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ