...

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ պանրով ու լոլիկով

Հեշտ ու համեղ. Խոզի միսը՝ պանրով ու լոլիկով

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ խոզի միս
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1 թ.գ. բուսական յուղ
  • 2-3 հատ լոլիկ
  • 1-2 գլուխ սոխ
  • 150 գ պանիր
  • մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը համաչափ կտորներով կտրատեք: Ցելոֆանի մեջ փաթաթեք ու երկու կողմից թակեք:
  2. Միսը աղ ու պղպեղ արեք: Տապակը պատեք փայլաթիթեղով, փայլաթիթեղի վրա բուսական յուղ քսեք, վրան շարեք մսի կտորները:
  3. Լոլիկն ու սոխը բարակ օղակների ձևով կտրատեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք: 
  4. Մսի կտորների վրա մայոնեզ քսեք: Մսի յուրաքանչյուրի կտորի վրա սոխի ու լոլիկի օղակներից շարեք: Վրան լցրեք քերած պանիրը:
  5. Տապակը մոտ 30-35 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ