...

Հետ բերեք Վիկտորին

Հետ բերեք Վիկտորին

«Ռոբերտ Քոչարյանի անունը հանցագործությունների հետ կապողները վաղուց սուտասանի համբավ ունեն»:

Այսպիսի գնահատական է հնչեցրել Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Yerevan.Today կայքի հետ զրույցում:

«ՉԻ». Սրանք, որ պարապ են մնում, սիրած զբաղմունքը ազգին անվանարկելն է դառնում:

Ուրիշ բան չասենք. 23 տարուց ավել է՝ ազգը տեսել է, թե ինչպես է մարդը կեղծ տեղեկանք ձեռք բերում ու դառնում ՀՀ նախագահ: Այսինքն՝ հանցագործություն, որ տեղի է ունեցել բոլորի աչքի առջև: Սա ինչ-որ միլիարդների մասին խոսակցություն չէ, որ ասեն, թե չունենք, չենք տեսել, երեխեքը տաղանդավոր գործարար են և այլն: Կոնկրետ փաստ. մարդը չի ապրել Հայաստանում, բայց վերցրել է տեղեկանք, թե ապրել է: Հիմա սուտասանը այդ մասին բարձրաձայնող հարյուր հազարնե՞րն են, թե՞ գրասենյակի համակարգողը:

Կամ՝ հիմա ընթացող 3 միլիոն դոլարի վերաբերյալ դատավարությունը: Մի օր փաստաբանի փորն է վատ, մյուս օրը Արմեն Գևորգյանը չկա, հաջորդ օրը ՀԵՑ-ին դատարանի հոսանքն են անջատել տալիս: Մի նպատակով, որ բուն դատավարությունը չսկսվի: Հանցագործություն չարած մարդը պետք է շահագրգռված լիներ, որ օր առաջ սկսվեր դատավարությունը, որտեղ կապացուցվեր իր անմեղությունը և մեղադրանքի սնանկությունը: Բայց չէ, ամեն ինչ անում են, որ մեղադրական եզրակացությունը չկարդան:

Հիմա մարդիկ ի՞նչ անեն, որ մի կողմից՝ լսել են մեղադրանքի մասին, բայց մյուս կողմից՝ տեսնում են, թե ինչ հնարքների են դիմում քոչարյանական փաստաբանները: Ո՞ւմ անվան հետ կապեն այդ հանցագործությունները:

Մի խոսքով՝ այս տղան Վիկտոր Սողոմոնյանին էլ անցավ. նրա մեկնաբանություններն ավելի որակյալ էին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ