...

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ազգի սերուցքն են

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ազգի սերուցքն են

ՀՀԿ-ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պարոնայք ոստիկաններ,

Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։

Դուք ունեք արժանապատվություն, Հայի արժանապատվություն։ Ձեր երակներում հոսում է Հայի արյուն, ձեր առջև կանգնած են ձեր քույրերն ու եղբայրները։ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում կանգնած են մեր ազգի լավագույն մասը, նրա սերուցքը՝ ամենագիտակից, նվիրյալ ու սրտացավ մարդիկ»։

«ՉԻ». Չգիտենք դուք ինչպես, բայց մեր սիրտը լցվեց: Մի պահ թվաց, թե «12 աթոռ» հանճարեղ ստեղծագործության հերոսն է իր հանրահայտ ՝ Перед вами особа, приближённая к императору, гигант мысли, отец русской демократии մեկնաբանությամբ: Ինչո՞ւ այդքան համեստ, ինչո՞ւ միայն ազգի սերուցքը: Բաղրամյան պողոտայում հավաքված են ազգի ամենատաղանդավոր, ամենանվիրյալ, ամենահերոսական և ամենասուրբ հատվածը:

Փաստորեն, վերջապես պարզվեց, թե քանի հոգի է 10 միլիոնանոց ազգի լավագույն մասը՝ 1500 հոգի: Այդքան մարդ է երեկ մասնակցել ընդդիմության հանրահավաքին: Մնացածը հիմնականում ժեխ են, բոմժ ու դեգեներատ: Համենայնդեպս, հարթակի մյուս հերոսները այդպիսի բնորոշումներ են տալիս մնացած ժողովրդին, որոնք չեն մասնակցում 17-ի հայրենիքի փրկության շարժմանը:

Արտակ Զաքարյանը 2008 թվականին անչափահաս չի եղել, քանի որ ծնվել է 1974 թվականին: Տեսնես ի՞նչը նրան կանգնեցրեց, որ նման մի կոչով էլ դիմի այն ժամանակվա ոստիկաններին: Օրինակ՝ կարող էր դիմել և ասել. «Պարոնայք ոստիկաններ, դուք ունեք արժանապատվություն, ինչո՞ւ եք կատարում ապօրինի հրամաններ և գիշերով, մոնղոլ-թաթարական ձեռագրով ներխուժում Ազատության հրապարակ ու ծեծի ենթարկում ցուցարարներին, որոնց թվում կան կանայք և մեծահասակ մարդիկ: Մի՞թե չգիտեք, թե հանուն ինչի են այդ մարդիկ պայքարում: Պայքարում են հանուն ժողովրդավարության, հանուն ընտրություն ունենալու իրավունքի, հանուն իրենց և ձեր արժանապատվության»:

Բայց Զաքարյանը այդ ժամանակ լուռ էր, քանի որ զբաղեցնում էր Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ