...

Հովհաննավանքի գերիները

Հովհաննավանքի գերիները

Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը: Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»:

«ՉԻ». Հովհաննավանքի շուրջ իշխանությունների գործողությունները մեզ մի բան հիշեցրին: 2020թ. դեկտեմբերին հայ հոգևորականներին դուրս բերեցին Դադիվանքից և այնտեղ ազգությամբ ուդի հոգևորականի նշանակեցին: Բնականաբար, դրանից հետո Դադիվանքում ցուցադրաբար կրոնական ծեսեր էին կատարում, մոմավառություն և այլն, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մուտքն արգելեցին:

Ձեռագիրը նույնն է: Ըստ էության, այն, ինչ ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին Դադիվանքում, հիմա նույնը հայ իշխանություններն են անում, այս դեպքում Հովհաննավանքում: Մի հատ ինչ-որ ջուդի-մուդի-ուդի են այնտեղ նշանակել, իրենք իրենցով ծեսեր են կատարում, մոմեր վառում, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մուտքն արգելել են:

Հետո էլ պայթում են, որ զուգահեռներ ենք անցկացնում: Ինչ կա, դա ենք ասում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ