...

Ինչ պետք է գրեն պատգամավորները ՀՔԾ-ում

Ինչ պետք է գրեն պատգամավորները ՀՔԾ-ում

Երեկ Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս «Հայաստան» դաշինքի անդամ, տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու էին կազմակերպել ու համակարգել Փաշինյանի հասցեին հայհոյանքների շքերթը Սյունիքում, ասաց. «Ոչ մի բան էլ չենք կազմակերպել, մենք ընդհանրապես դրա հետ կապ չունենք: Այնտեղ վարչապետի թիկնազորը հրել է մեկին, ում ոտքը վնասված է եղել, նա էլ սկսել է հայհոյել, իսկ ժողովուրդը պարզապես ընկերակցել է նրան»:

«ՉԻ». Ներկայումս պատգամավորներին հրավիրում են ՀՔԾ՝ բացատրություններ վերցնելու, թե ինչպես տեղի ունեցավ խորհրդարանի հայտնի ծեծը:

Առաջնորդվելով Վահե Հակոբյանի օրինակով՝ իշխանական պատգամավորները կարող են տալ հետևյալ բացատրությունները:

Վահագն Ալեքսանյան. Ոտքով հարվածելու միտում և նպատակ չունեի: Պարզապես ոտքս երկար դրեցի, որ շուտ հասնեմ Վահե Հակոբյանին ու գրկախառնվեմ նրա հետ: Վաղուց նրան չէի տեսել, կարոտել էի:

Վահե Ղալումյան. Հետևից չեմ հարվածել, փորձում էի մարմնովս փակել նրան, որ քիչ հարվածներ ստանա, հետևիցս հրեցին, դրա համար էլ տպավորություն ստեղծվեց, թե հարվածում եմ:

Կարեն Համբարձումյան. Նախօրեին վնասել էի ոտքս: Քանի որ Վահե Հակոբյանը սպորտսմեն է, ցանկանում էի ոտքս ցույց տալ ու խորհուրդ ստանալ: Տեսախցիկի ռակուրսն է վատը, չեմ խփել, վիզուալ խաբկանքի հետ գործ ունենք:

Հ.Գ. Երկու կողմն էլ արժանի են միմյանց: Հայհոյել ու ծեծել ես, ուրեմն՝ տղամարդկություն ունեցիր խոստովանելու արածդ: Հատկապես, որ դա տեղի է ունեցել տեսախցիկների առջև, և ժողովուրդն ամեն ինչ տեսել է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ