...

Իսկ գուցե չաշխատե՞ք

Իսկ գուցե չաշխատե՞ք

««Պատիվ ունեմ» դաշինքը խոստանում է ակտիվորեն աշխատել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- հայտարարել է ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ а может не надо?: 10 տարի աշխատեցիք, արդյունքն ակնհայտ է:
Մի կողմից իբր ժամանակ էիք շահում, մյուս կողմից՝ հյուծում երկիրը:

Հիմա ի՞նչ եք անելու: Գնալու եք բանակցությունների և ասեք, որ համաձայն եք Արցախի ցանկացած կարգավիճակին Ադրբեջանի կազմում, իսկ գաք Հայաստան ու խաբեք, թե միայն Արցախի անկախության շո՞ւրջ եք բանակցում:

Իհարկե այդ ընթացքում է՛լ ավելի դատարկելով երկիրը, այն է՛լ ավելի անմրցունակ դարձնելով, կրկին քաղաքական և լրատվական դաշտը հաճախորդներով լցնելով, որի արդյունքում կստանանք մի նոր Նիկոլ 2:

Այնպես որ, եթե մի քիչ պատիվ մնացել է, հեռու մնացեք Ղարաբաղի կարգավիճակի շուրջ աշխատելուց: Ձեր աշխատանքն ուղիղ վնաս է հասցնում ոչ միայն Ղարաբաղին, այլ նաև Հայաստանին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ