...

Իսկ ուր էր Քոչարյանը

Իսկ ուր էր Քոչարյանը

«Փաշինյանն արցախցիներին ասելու բան ունենար, վաղն Արցախում կլիներ»:

Հայտարարության հեղինակը «Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Լիլիթ Գալստյանն է:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը ինչու չի գնում Արցախ, պարզ է:

Իսկ ինչո՞ւ երեկ Արցախ չգնաց այդ երկրի առաջին նախագահը: 30 տարի է, ինչ մեզ համոզում են, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ է կերտել Արցախի անկախությունը, միայնակ է հաղթել պատերազմում, արցախցին խելագարվում է նրա համար և այլն:

Ինչո՞ւ չգնաց Արցախ ու Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք չանցկացրեց: Պակաս մեսիջ կլինե՞ր աշխարհին ու Ադրբեջանին, որ չնայած իշխանությունները վախենում են, բայց Արցախը ունի ստվերային հզոր առաջնորդ, որն անհրաժեշտ պահին կրկին կառաջնորդի Արցախի ժողովրդին:

Իսկ գուցե այն կենտրոնը, որը Փաշինյանին արգելում է գնալ Արցախ, նմանատիպ հրահանգ է իջեցրել նաև Քոչարյանի՞ մասով:

Տիկին դաշնակցականը մեղադրանքներ հնչեցնելիս պետք է հիշի, որ իրենց առաջնորդը արցախցի է, Արցախի առաջին նախագահն է, Արցախի հերոս է, և նրա բացակայությունը անկախության 30-ամյակին պակաս խնդրահարույց չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ