...

Ժողովրդավարության անվերահսկելի բաստիոնը

Ժողովրդավարության անվերահսկելի բաստիոնը

Միջազգային բյուջետային գործընկերության հետազոտության համաձայն, Հայաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնցում առկա է պետական բյուջեի նկատմամբ վերահսկողության սահմանափակ մակարդակ։ Եթե փորձենք պարզ ներկայացնել, ապա Հայաստանում հասարակությունը բավականին լավ է տեղեկացված, թե ինչքան փող է հավաքում ու ծախսում պետությունը, բայց վերահսկելու բավարար մեխանիզմներ չունի, իսկ այն քննարկումներին, թե ինչպես ծախսել բյուջեի միջոցները, ընդհանրապես չի մասնակցում։

Ըստ երևույթին՝ միջազգային այդ կազմակերպությունը խեղաթյուրված պատկերացումներ ունի հայկական ժողովրդավարության մասին։ Ի՞նչ վերահսկողության կամ մասնակցության մասին կարող է խոսք լինել ժողովրդավարության բաստիոնում, որտեղ հասարակությունը հարյուր տոկոսով վստահ է՝ «Նիկոլը ոնց պետք ա, նենց էլ ծախսում ա»։ Բացի այդ էլ՝ ազգային ավանդույթներ կան, չգրված նորմեր կան, հո ժողովուրդը մի քանի կոպեկի համար չի՞ մտնելու խալխի առանձնատան զուգարանը, թե «ցույց տուր տեսնեմ՝ 2 միլիոն դոլարի էդ ինչ ռեմոնտ ես արել»։ Եվ ընդհանրապես՝ մարդու ուտելու վրա խոսելը մեր արժեհամակարգին դեմ է։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ