...

Կարևորը ելակն է

Կարևորը ելակն է

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։ 2024 թվականի առաջին 5 ամիսներին զոհերի թիվը հատում է 30-ի սահմանը:

«ՉԻ». Հիմա որ այս իշխանություններին հարցնես, կասեն՝ զատո մեր զինվորները ելակ են ուտում: Նիկոլ Փաշինյանը Նիկոլի թվերին միշտ խոսում էր բանակում հոռի բարքերից, կոռուպցիան արմատախիլ անելուց, զինվորների սնունդը գողանալուց, ողբերգական դեպքերից, բայց արի ու տես, որ բացի հազարավոր զոհերից, որոնք ունեցել ենք իր օրոք տեղի ունեցած պատերազմներից, ռազմական գործողություններից, մի հատ ստվերային պատերազմ էլ հենց բանակի ներսում է:

Միայն երեկ ոչ մարտական պայմաններում երկու զոհ ենք ունեցել, այսինքն՝ արդեն մոտենում ենք 40 զոհի սահմանին, ու դեռ տարին կես չի եղել:

Բայց ոչինչ, հեսա քպ-ականներից մեկը կասի, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը կողմնակալ է, կանխակալ է, ու ընդհանրապես մեզ համար հիմք չէ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   382 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ