...

Կառավարության Լուլուն

Կառավարության Լուլուն

«Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես հարկային պարտավորությունների»: Մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, որ որոշ կազմակերպություններ բողոքում են ՊԵԿ-ը կալանք է դնում հաշիվների վրա և բռնագանձումներ անում:

«Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով: Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն:

Համապատասխանաբար գիտենք, որ ժամանակները դժվար են, որ այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց կառավարությունն աջակցում է թե' սոցիալական, թե' տնտեսական գործիքների միջոցով, բայց այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն պարտավորություններ, պետք է իրենց պարտավորությունները սպասարկեն»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

«ՉԻ» - Ժողովրուրդը կասեր՝ սրանք իրար բերան են թքել... մեկ ՊԵԿ-ի նախագահն է օրը մեջ հակամարդասիրական մի որոշում կայացնում, հիմա էլ էկոնոմիկայի նախարարն էս իրավիճակում գործարար մարդկանց ԴԱՀԿ-ով է սպառնում։

Ոնց փորձում ենք ճիշտ հասկանալ այս պաշտոնյաներին, չի ստացվում։ Իսկ զավեշտալին Տիգրան Խաչատրյանի արտասանած «բնականոն» բառն է։ Փաստորեն Կառավարությունն էլ իր Լուլուն ունի։

Հարկային պարտավորությունները բնականոն եղանակով կատարելու համար առնվազն բնականոն իրավիճակ չի ենթադրվո՞ւմ։  Թե՞ «Արտակարգ դրությունը» վերին պաշտոնյաների մոտ ասոցացվում է «Բնականոն դրության» հետ։ Կամ էլ «Արտակարգ դրությունը» միայն ժողովրդի համար է «արտակարգ», իսկ իրենց համար «բնականոն դրություն է»։ Թե չէ ո՞նց հասկանաս, որ մարդիկ «համապատասխանաբար» գիտեն, որ ժամանակները դժվար են, բայց, իրենց համար մեկ է՝ կազմակերպություններն ու անհատներն իրենց պարտավորություններն ամեն գնով պիտի կատարեն՝ վարակված լինեն, հիվանդանոցում լինեն, թե «Արտակարգ դրության» ուժով պարտադիր ինքնամեկուսացված և հարկադիր պարապուրդի մատնված լինեն։

Հ.Գ. -  Նախարար Խաչատրյանն իր խոսքում ասում է նաև, որ «այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան»։ Ուշադրություն դարձրեք՝ «կարիք ունեցող խմբեր» արտահայտությանը։ Ըստ նախարարի, կարիք ունեցողները «խմբեր» են, այսինքն՝ փոքրաթիվ մարդիկ։ Նրանք ժողովրդի վիճակը երևի հենց Լուլուից էլ հարցնում են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ