...

Կատարյալ անմեղսունակները

Կատարյալ անմեղսունակները

Արա Պապյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նրանք, ովքեր այսօր ասում են «ի՞նչ հանրահավաք, գնացեք սահմանը պահեք», եթե կատարյալ ապուշ չեն, ապա ուրեմն ռուս-թուրքական գործակալ են: Այսօր սահմանների անվտանգության հարցը, սահմանը պահող զինվորի ապահովության ու կյանքի հարցը որոշվում է Երևանի փողոցներում ու հրապարակներում»:

«ՉԻ». Իսկապես, եթե Բևեռի հանրահավաքներին 1000 մարդու փոխարեն 100000 մարդ մասնակցի, Էրդողանը, Ալիևը, Պակիստանի վարչապետը ու Պուտինը կհրաժարվեն իրենց ծրագրերից, և ոչ մի պատերազմ էլ չի լինի: Իսկ Արա Պապյանի և Հայկ Ա. Մարտիրոսյանի ելույթներից հետո շատ հնարավոր է, որ Թուրքիան ընդմիշտ հրաժարվի իր պանթուրքական էքսպանսիայից:

Բա չգիտե՞ք, թե ինչու ենք այս ողբալի վիճակում հայտնվել. պատճառն այն է, որ մարդիկ չեն մասնակցում Ծռերի հրավիրած բողոքի ակցիաներին:

Հիմա վերջապես հասկանալի դարձավ, թե ինչու է Արա Պապյանը իր տղաներին բանակ ուղարկելու փոխարեն Կանադա փախցրել: Տղաները գնացել են Կանադա շատ լուրջ գործով. որ հենց կարիքը լինի, Օտտավայի և Մոնրեալի փողոցներում հանրահավաք անեն: Կանադան շատ լուրջ պետություն է, այնտեղ հանրահավաք անելը շատ կարևոր է:

Հ.Գ. Այս կարգի հայտարարություններից հետո 1000 հոգի էլ չի մասնակցի Պապյանի հրավիրած հանրահավաքներին: Եթե Բևեռի ղեկավարությունը կատարյալ ապուշ չէ, պետք է գոնե որոշ ժամանակով արգելափակի Պապյանի հրապարակային գործունեությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ