...

Տկար-ամայի ճամփեքի վրա

Տկար-ամայի ճամփեքի վրա

«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությանը` ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ամայի տարածքների խնդիրը կարելի է լուծել, բայց մարդու ուղեղում գոյացած ամայի տարածքների մասով, այն էլ՝ բավական պատկառելի տարիքում, դժվար է ինչ-որ բան անել։ Նման դեպքերում ուղեղը գործում է չնչին ակտիվությամբ։ Վերադառնանք մեր նախարարին։ «Հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ» արտահայտությունը, ինչ խոսք, տպավորիչ է։ Մնում է՝ նախարարը թվարկի, թե այդ միլիոնները կոնկրետ ինչի՞ց են գոյանալու. Քրիստոսի արձանը տեսնելու տոմսե՞րն են մի քանի հազար եվրո կամ դոլար լինելու, թե՞ «Քրիստոսի երաժշտության» DVD-ներն են հարյուրավոր եվրո-դոլարներով վաճառվելու։ Այդ ի՞նչ հաշվարկ է արել նախարարը, որ հիմիկվանից հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներից է խոսում։ Չնայած, որ «չկպավ»՝ մի բան կասի, առաջ կանցնի։ Մարդու «խասյաթն» է էդպիսին։

Գոհար Վեզիրյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1037 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ