...

Բռնոցի խաղալու ընդմիջումներին մտահոգվում է

Բռնոցի խաղալու ընդմիջումներին մտահոգվում է

«Բռնոցի ենք խաղում». այսպես է վերնագրել լուսանկարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ու իր երեխաների ավտոդրոմյան ժամանցը։ 

Քերոբյանի ֆեյսբուքյան անձնական էջն ուսումնասիրեցինք և հայտնաբերեցինք, որ հինգ երեխաների հայր է նախարարը։ Նրա լրահոսում իր երեխաների լուսանկարները շատ են․ դրանցում երևում է, որ Քերոբյանը հասցնում է ժամանակ տրամադրել ընտանիքին ու հատկապես երեխաներին։ Շատ լավ է։ Լավ է, որ շախմատ է խաղում երեխաների հետ, բռնոցի է խաղում, նրանց զբոսնելու է տանում, վատ է, որ երկրի էկոնոմիկայից բան չի հասկանում։ Չհասկանալը մի կողմ՝ գլխի չի էլ ընկնում, որ չի հասկանում։ Անվերջ փիլիսոփայում է՝ իր անձի շուրջ անընդհատ բացասական խոսակցություններ գեներացնելով։ Հիմա էլ բռնոցիների արանքում ՔՊ-ական կարկառունների հետ է ակտիվորեն շփվում։ Նեղսրտում է, թե տուրիստական սեզոնին վնաս ենք կրում ընդդիմության հանրահավաքների պատճառով։ Խնդրում է հեռուստաեթերից ու հնարավոր այլ հարթակներից բարձրաձայնել դրա մասին։ ՔՊ-ական բիզնեսմեններն էլ մտահոգ դեմքով հանրայնացնում են նրա անհանգստությունը։ Մարդը ռեստորանային բիզնեսի ու քաղաքում եղած ժամանցի գոտիների շրջանառության անկումով է մտահոգված։ Վաղը մյուս օրը թիվ է զեկուցելու և չի ուզում նորից խոսակցության առիթ տալ։ Այս անգամ կարող է Նիկոլ Փաշինյանն էլ չխնդրի իրեն մնալ, ու այն պատահականությամբ որով նախարար էր դարձել, նույն պատահականությամբ էլ գնա տուն՝ բռնոցի խաղալու։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ