...

Նաջարյանը փոշմանել է՝ հրաժարական չի տա

Նաջարյանը փոշմանել է՝ հրաժարական չի տա

2021թ․ տնտեսական տարին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է ամփոփել։ Խոստացել էր, թե տարին երկնիշ տնտեսական աճով ենք փակելու, եթե ոչ՝ հրաժարական կտա։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք նախարարը պատրա՞ստ է խոսքից գործի անցնել, Քերոբյանը նշել է․ «Եթե վարչապետը դժգոհ լինի իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին»։ 

Ստացվում է՝ քաղաքական պատասխանատվությունը, հրապարակային հայտարարություններն ու չիրականացած կանխատեսումները ստից բաներ են, կարևորը վարչապետի դժգոհությանը չարժանանալն է։ Իսկ դրա համար, ինչպես հայտնի է, շատ բան անել պետք չէ։ Պետք է գլուխը կախ, առանց հակադրվելու, խելոք աշխատել։ Պահանջված դեպքերում՝ քծնել, ծափահարել վարչապետին՝ նրան բնութագրելու համար անպայման օգտագործելով «աննախադեպ» ածականը։ Հակառակ պարագայում, ճիշտ է, չեն տանջի, բայց գործից կազատեն։ Եթե դիմադրություն չլինի, քրեական գործեր էլ չեն հարուցվի և ամեն ինչ արագորեն կմոռացվի։ Թէ չէ տնտեսական աճ՝ միանիշ կամ երկնիշ, ներդրումներ, ապաշրջափակում՝ թիթիզ բաներ են, կարևորը «առաջինի հետ» հարաբերություններ են՝ սահուն և խաղաղ։ Հոգ չէ, որ՝

2022 թ․ փետրվարի 1-ից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը 4,7 դրամով կավելանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ ընդունել է համապատասխան որոշումը։

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր «Վեոլիա Ջուր» ընկերության՝ ջրի սակագները բարձրացնելու հայտը։ 

2022թ․ գազը ևս կթանկանա։ Ֆորմալ առումով սակագինը նույնն է մնալու, բայց մասնագետների հաշվարկներն ու պնդումները փաստում են, որ վերահաշվարկ է կատարվելու կալորիականության համար, և այն թանկանալու է։ Բացի այդ՝ գազի հաստատուն արժեքի համար սպառողները վճարելու են էլեկտրաէներգիայի ավելի բարձր սակագին։ 

Այս ֆոնին թերևս նորմալ է հնչում 1994-1998թթ․ ՀՀ ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի տարին ամփոփող հետևյալ ձևակերպումը․  « ․․․Բավականին մեծ է մեկնածների ու ժամանածների տարբերությունը՝ 9 ամիսների կտրվածքով 100 հազար հոգուց ավելի է։ Եվ տարին փակելու ենք, կարծում եմ, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած թվերով՝ 40-50 հազարի չափ»։ (A1+):

Գոհար Վեզիրյան
    

ՎԱՐԿԱՆԻՇ

   1920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ