...

Լուսե անցքը քո...

Լուսե անցքը քո...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասել է. «Համարում եմ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն, կրկին փորձեն: Մնացած մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են. անկեղծ ասած՝ նախ՝ անլուրջ եմ վերաբերվում, երկրորդ՝ այդ քաղաքական ուժը իր կշիռը վաղուց կորցրել է»:

«ՉԻ». Էս Ալեն Սիմոնյանն է խոսում լուսանցքից: Սրանք Հայաստանն ու Արցախը պատմության լուսանցքում են տեղավորել, դա չի ասում: 

Աշխարհով մեկ խայտառակ է եղել, մեր պետությունն էլ հետն է խայտառակ արել, դա չի ասում: 

Էլ մարդ չմնաց, որ վրան չղժժա... չնայած՝ սրանց համար դա եղած-չեղած բան է, կարևորը աթոռն է, հանուն որի ամենամեծ նվաստացումների էլ են պատրաստ, կարող են հարևանների առջև ստորանալ, տարածքային կորուստների վրա էլ աչք փակել, մենակ թե աթոռից չընկնեն: Հիմա ի՞նչ է եղել, կթքեն, կմրեն, կանցնի, կգնա: 

Հետաքրքիր է, այսօր աշխարհում մի նորմալ երկիր կա՞, որ Ալեն Սիմոնյանին լուրջ վերաբերվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ