...

Լրատվամիջոցները Ջոննի Բրջոնիի մասին

Լրատվամիջոցները Ջոննի Բրջոնիի մասին

«Հայկական  ժամանակ». Այդ երևույթին ստեղծել է նախկին կոռումպացված ռեժիմը: Չկարողանալով ուրիշ   կերպ հաղթահարել Նիկոլ Փաշինյանի առաջատարությունը սոցիալական ցանցերում` ահա այսպիսի անբարո մեթոդների են դիմում: Մեր ունեցած տեղեկություններով, այս գործում խառն է նաև «պատիվ ունեմ»-ի մատը:

«7 օր». Տեսեք, թե երկու տարում հասարակության հետ ինչ արեց Նիկոլ Փաշինյանը: Մի քանի ամսից այս վարակը տարածվելու է, և մենք ունենալու ենք հազարավոր Ջոննիներ: Սրա դեմը կարող է առնել միայն նախագահ Քոչարյանը:

«Արմնյուզ». Վրաստանի բնակչությունը երկու անգամ շատ է, քան Հայաստանինը, բայց այնտեղ չկա Ջոննի Բրջոնի: Այդ իսկ պատճառով Արսեն Թորոսյանի հրաժարականը օրհասական է:

«168.am». Մեր տեղեկություններով, Բրջոնիի սիրած ռեժիսորը դանիացի Ֆոն Տրիերն է: Կարծում ենք` ավելորդ է նշել, որ այս ամենի հետևում կանգնած է Տաթևիկ Ռևազյանը: Նրան առաջին պլան բերելով՝ փորձում է ստվերել իր ձախողումը:

«Politik.am». Չնայած, որ մեզ մի անգամ երկու միլիոն տուգանեցին Տիգրան Ավինյանի մասին գրելու համար, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ պնդենք՝ (վճարողի ջանը սաղ լինի) մեր տեղեկություններով, Բրջոնիին իր պահուստներից գրեֆ է անում հենց Ավինյանը:

«Կենտրոն  TV». Գագիկ Ծառուկյանը սպիտակ Նիվա կնվիրի Ջոննիին և պաշտոնապես կհրավիրի ԲՀԿ՝ հաջորդ ընտրություններում անցողիկ տեղ շնորհելով: Բոլոր ժողովրդական մարդիկ այս օրհասական պահին պետք է դառնան մեկ բռունցք:

Վանեցյանի իստագրամ. «Բրջոնին սպառնում է ազգային անվտանգությանը: Գիտեմ, թե ով է նրա հետևում   կանգնած, բայց չեմ ասի: Պետք է շտապ գաղտնալսել նրա հեռախոսը և հասկանալ, թե նրան ինչ ցուցումներ է տալիս Սորոսը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ