...

Մարտի 1-ը ձեր ուրախությունն է

Մարտի 1-ը ձեր ուրախությունն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խորհրդարանում ասել է. «Երրորդ հանրապետության մեծագույն ողբերգությունը իմ համար նոյեմբերի 9-ն է, ոչ թե մարտի 1-ը»:

«ՉԻ». Որ նոյեմբերի 9-ը Երրորդ Հանրապետության մեծագույն ողբերգությունն է, դա ոչ ոք չի կարող վիճարկել: 

Բայց թե ինչու է Ագնեսա Խամոյանը մարտի 1-ը դնում նոյեմբերի 9-ի հետ նույն նժարի վրա, դա արդեն չգիտենք: Որովհետև եթե նոյեմբերի 9-ն իսկապես ողբերգություն է, ապա մարտի 1-ը ձեր ուրախությունն է:

Մարտի 1-ը ձեր հպարտությունն է: Ձեր կողմնակիցները, ձեր պատգամավորներն են հպարտանում, որ մարտի 1-ին արյուն են թափել: Ասում են՝ տեսա՞ք, թե ինչ խելոք բան արեց Քոչարյանը. որ ժողովրդի ջարդ չկազմակերպեր, իշխանությունը կկորցներ:

Սա էլ մարտի 1-ի ոճրագործությունը ջրելու նոր ձև է. սկզբից համեմատում էին Ղազախստանի դեպքերի հետ ու հպարտանում, հիմա նոյեմբերի 9-ի հետ են համեմատում: Դե որ այդպես է, միանգամից Օսվենցիմի կամ Ցեղասպանության հետ համեմատեք, ահագին պլյուսով դուրս կգաք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ