«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից», անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիրքորոշումներին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Բայց ինչո՞ւ միայն հայտարարություններ անողներին, պետք է դուրս շպրտել նաև ՀՀ ինքնիշխանության դեմ կոնկրետ գործողություններ անողներին։ Մեզ, օրինակ հայտնի են դեպքեր, երբ ինչ-որ մեկը Հայաստանի անունից փաստաթուղթ է ստորագրել և ՀՀ տարածքի շատ կոնկրետ հատվածում ՀՀ պետական գործառույթներն «արտապատվիրակել», այլ կերպ ասած՝ կոնկրետ այդ տարածքում գործել է ՀՀ ինքնիշխանության դեմ։ Դեպքեր են եղել նաև, երբ ինչ-որ մեկը հրաժարվել է պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը շատ կոնկրետ տարածքների վրա՝ հայտարարելով, թե դրանք «ամայի-անբնակ սարեր էին», բացի այդ էլ՝ «հո դրա համար պատերազմ չէի՞նք սկսելու»։
Ճիշտ է, այդ «ինչ-որ մեկը» գործել է ոչ թե ամբողջ Հայաստանի, այլ դրա մի մասի ինքնիշխանության դեմ, բայց հանրությունն էլ հազիվ թե դեմ լինի, եթե որպես պատիժ՝ այդ ինչ-որ մեկին ոչ թե ամբողջովին, այլ մասա՛մբ դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Օրինակ՝ դուրս շպրտենք միայն ականջները, մատը, որը թափ էր տալիս ընդդիմության վրա, կամ «ուրիշ բանը», որը սպառնում էր թափ տալ անհրաժեշտության դեպքում։