...

Վարդանիկ հարյավ ի մեռելոց


Հրաշագործները

Շաբաթն ավարտվեց Սուրբ Հարության տոնով: Մարդիկ իրար տեսնելիս ասում են. Քրիստոս հարյավ ի մեռելոց, այն դեպքում, երբ մեր քթի տակ Վարդան Ղուկասյանը հարյավ ի մեռելոց:

Ընդհանրապես, այս իշխանությունները 7 տարվա իրենց գործունեությամբ ցույց տվեցին, որ տիրապետում են մի հրաշագործ հատկության. նրանք կարողանում են քաղաքական մեռելներին հարություն տալ, շունչ ու արյուն հաղորդել:

Բայց Վարդան Ղուկասյանի դեպքն առանձնահատուկ էր: Մինչև Գյումրիի ընտրությունները սա ոչ միայն քաղաքական դիակ էր, այլ նաև բազմաթիվ քրեական գործերով անցնող կասկածյալ: Ու դա չհաշված դատախազության հետապնդած ապօրինի գույքի գործը: Գույք, որը պատկանում է Գյումրիի ներկայիս քաղաքապետին:

Այսինքն, ինչ խղճուկ վիճակում պիտի լինեն իշխանությունները, եթե քրեական այսքան գործերի տակ ճկռած «մեռելը» նրանց հաղթում է ընտրություններում:

Ստալինն էլ էր նախկին

Բայց մյուս կողմից, իշխանությունները կարող են նաև օգուտներ քաղել Վարդան Ղուկասյանի հաղթանակից: Սա արդեն այնքան քյալլագյոզ հայտարարություններ է արել, որոնք իշխանական քարոզիչները հաճույքով տարածում են, թե նայեք, էս է ընդդիմությունը:

Իշխանության ջրաղացին տոննաներով ջուր լցրեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որ Գյումրիի ավագանու առաջին նիստը օրհնելու ժամանակ երանությամբ հիշեց Ստալինի ժամանակները: Ասում է, սաբոտաժը վատ բան է, դրա համար Ստալինի օրոք գնդակահարում էին: Այ ընկեր, նիստը օրհնեցիր, ցավդ էլ տանենք, դրանով ավարտեիր, գնայիր:

Ըհը, իշխանական պրոպագանդան էլ հիմա նույն երանությամբ աջ ու ձախ տարածում է, ոնց ուզում, մեկնաբանում է: Կապ չունի, թե ինչ կոնտեքստում է ասել: Մեկ է, տարածում են: Հիշեցնում են, որ Ստալինը կրոնի դեմ պայքարի անվան բներքո տասնյակ հայկական եկեղեցիներ է ավիրել, քանդել, փակել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ