Ֆսյո, ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանն այլևս պրծավ: Էն «Դոգ» Վարդանը: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հասան իրենց նպատակին, Դոգին Ամերիկայում բռնել տվեցին:
Հո հենց այնպե՞ս դա չարվեց: Մինչև Ամերիկայի դատարաններում Դոգի գործը լսվի, մինչև բոլոր ատյաններով անցնի, նույնիսկ եթե նրան արդարացնեն, ազատ արձակեն, էդ մարդն անելիք այլևս չունի: Նրա սուրբ տեղը երկրիս վարչապետն ու վարչապետուհին արդեն զբաղեցրել են:
Այ, այդպես, Դոգի հացին վայիս եղան: Հիմա եթե նորից եթեր մտնի, խեղճ մարդն ի՞նչ ասի: Սաղ լսարանն արդեն թառ է եղել Նիկոլի ու Աննայի էջերին: Թե որ մեկին հրապարակավ դոմփի, հազիվ մի երկու լայք հավաքի, մնացածը երկրիս թիվ երկու դեմքերն արդեն հավաքել են:
Յաման շուստրի գտնվեցին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ո՞նց ջոկեցին, որ «դոգավատ» անելուց ավելի շատ քյար կա, քան «հատիկ առ հատիկ» սրա-նրա երկու ոչխարն ու 10 քառակուսի մետր հողակտորը հետ բերելուց: