...

Մասնատվելով համախմբվում են

Մասնատվելով համախմբվում են

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է «Արարատյան ալյանսի» համաժողովի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի բոլոր հատվածները պետք է միավորվեն մեկ նպատակի՝ Նիկոլի հեռացման շուրջ։

Պետք է համազգային համախմբումով կանգնեցնել Հայաստանի և Արցախի գահավիժումը։

Այլ լուծում չկա։ Նիկոլիզմն այլևս ոչ միայն հայաստանյան և արցախյան,այլ նաև համահայկական սպառնալիք է»։

«ՉԻ». Թվում է, թե նորմալ հայտարարություն է: Համախմբման կոչ են անում: Բայց նախ անհասկանալի է, թե ինչ կապ ունի Ռուսաստանի Գելենջիկ քաղաքը, որտեղ ընդունվել է այս հայտարարությունը:

Եվ երկրորդ, վերջին 2-3 շաբաթը Հայաստանում, իսկ հիմա պարզվում է՝ նաև Գելենջիկում, հայրենափրկիչ նոր միավորումներ, շարժումներ, խմբեր, համաժողովներ են ստեղծվում ու կայանում:

Ու հենց նոր բան է ստեղծվում, անմիջապես հայտարարում են, թե նպատակը միավորվելն է, համախմբվելն է, մի նպատակի շուրջ պայքարելն է:

Այսպես ե՞ն միավորվում: Ինչքան համախմբվելու կոչ են անում, էնքան նորանոր կառույցներ են ստեղծվում: Այսինքն՝ միավորվելու փոխարեն եղած ուժերը ցաքուցրիվ են անում: Ինչքան համախմբվում են, այնքան մասնատվում են: 

Ղարաբաղյան շարժումը ձեզ համար օրինակ չի՞: Որ նոր էր շարժումը սկսվել, տարբեր խմբեր, կառույցներ էին ձևավորվել, բայց հետո դրանք բոլորը միավորվեցին, ու այն նպատակները, որոնք դրվեցին շարժման ընթացքում, աստիճանաբար կյանքի կոչվեցին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ