...

Մեկը՝ հանուն բջջայինի, մյուսը՝ հանուն շեֆի փիառի․․․

Մեկը՝ հանուն բջջայինի, մյուսը՝ հանուն շեֆի փիառի․․․

ՀՀ ԱԱԾ-ն պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել և հաղորդագրություն տարածել, որի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի կապիտանը գումարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին տվյալներ է փոխանցել իր ստորաբաժանման սպառազինության, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ։

ՀՀ ԱԱԾ-ն լավ է արել, որ բացահայտել է։ Միայն մի հարց․ իսկ ինչո՞ւ է անպայման հարկ համարել նշել, որ խոսքը Հնդկաստանից ձեռք բերված տեխնիկայի մասին է։ Եթե ոչ բարով կապիտանը այլ տեխնիկայի մասին տվյալներ փոխանցած լիներ, չէ՞ր կալանավորվելու։ Թե՞ պարզապես իշխանությունները չէին կարող պարծենալ ու բաց տեքստով հայտարարել, թե «բա ասում եք չե՞նք աշխատում, տեսնո՞ւմ եք, Հնդկաստանից զենք ենք առել», ու որոշել են ինքնագովազդվել անուղղակիորեն՝ ԱԱԾ հաղորդագրության միջոցով, և հանուն դրա չեն խորշել անգամ աշխարհով մեկ աղաղակել, որ «սպառազինությունը տեղ է հասել»։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ ԱԱԾ հաղորդագրության հեղինակն էլ իր հերթին է «ՀՀ բյուջեից որպես աշխատավարձ ստացած գումարի դիմաց ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հաղորդել ամբողջ աշխարհին»։ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ