...

Մեկը մեկից օյին են

Մեկը մեկից օյին են

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նիստին խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով Ղազինյանի կենսագրությունը, ասել է՝ նա այն թեկնածուն է, որը լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին:

«ՉԻ». Եկեք մի հատ մենք էլ ներկայացնենք Արթուր Ղազինյանի կենսագրությունը: 

Դե, հասկանալի է, որ Ղազինյան ազգանունով մարդը պետք է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետն ավարտեր: 

Հետո. աշխատել է ՍԴ դատարանի աշխատակազմում, եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի արտաքին կապերի վարչության պետ, եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմում, ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական. համակարգել է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի մշակման աշխատանքները և Համայնքային ծառայության համակարգի պրակտիկ ներդրումը ՀՀ համայնքներում, եղել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական:

2006 թվականից էլ ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։

Այսինքն՝ մասնագիտությամբ իրավաբան այս մարդն ամբողջ կյանքն աշխատել է քաղաքացիական-իրավական ոլորտում: Տրամաբանական կլիներ, որ նրան առաջադրեին ԱԺ պետաիրավական կամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Բայց չէ, «Հայաստան» դաշինքում կողի են ընկել, արդեն որերորդ անգամ պնդաճակատորեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում են մի մարդու, որը ոչ միայն որևէ կապ չունի այդ ոլորտի հետ, այլև նույնիսկ չի ծառայել բանակում: Բա էդ ո՞նց դարձավ, որ լիարժեք համապատասխանում է այս պաշտոնին, պրն Արծվիկ Մինասյան: Թե՞ ձեր մոտ մինչև հիմա գերիշխում է բոլշևիկյան այն կարգախոսը, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել: 

Սրանք մեկը մեկից օյին են, մեր արև: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ