...

Ամեն ինչ 18+-ի տակ է ընկնում

Ամեն ինչ 18+-ի տակ է ընկնում

Հանրային խորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Medialab.am-ի հետ զրույցում ասել է. «Առաջարկում եմ դադարեցնել խորհրդարանի նիստերի հեռարձակումները. նրանք տարածում են ատելություն, ցածր մշակույթ»:

«ՉԻ». Բա ինչի՞ մենակ խորհրդարանի նիստերի հեռարձակումը: Միանգամից առաջարկեք բոլոր սոցցանցերը. ինչ ասես, որ չեն տարածում: Հեռուստատեսությունը, ռադիոն. դրանք էլ են մուխանաթ: Իսկ կառավարության նիստե՞րը: Շատ ռաբիզ, ցածր մշակույթ է:

Բայց ամենաճիշտը կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով մեր իշխանավորներին ու ընդդիմադիրներին արգելվեր խոսել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տանն են: Այ, այնտեղ ինչքան ուզում են, թող ատելություն տարածեն ու նորաձև կրթվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ