...

Մի հատ էլ «նվեր» արցախցիներին

Մի հատ էլ «նվեր» արցախցիներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Տարիներ շարունակ մենք տարբեր խնդիրների էինք հանդիպում ՂՏ-ի մատուցած ծառայությունների հետ կապված: Մենաշնորհի արդյունքում անորակ ու թանկարժեք կապը այլընտրանք չէր տալիս բնակչությանը: Բարձրացվող հարցերին միշտ ստանդարտ պատասխաններ էին տալիս. այլ օպերատոր ներդրում չի ուզում անել, Արցախում դա շահութաբեր չէ և այլն: 

2020 թվականի պատերազմից հետո VivaCell MTS-ի կապը Արցախում սկսեց լիարժեք (առանց ռոումինգի) գործել: Արցախցին առաջին անգամ սկսեց զգալ, որ պարտադիր չէ եկամուտի զգալի մասը վճարել որակյալ կապ ու համացանց ունենալու համար: Առաջին անգամ արցախցին և Արցախի հյուրերը զգացին, որ Արցախը արտասահման չէ, և առանց ռոումինգի էլ է հնարավոր օգտվել կապի ծառայություններից: Առաջին անգամ արցախցին հնարավորություն ունեցավ օգտվելու 4G շարժական համացանցից: Մրցակցային պայմաններում ՂՏ-ն սկսեց հայտարարել, որ ներդրումներ է կատարում ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Հատուկ ընդգծում եմ՝ մրցակցության պայմաններում: 

Այսօր հայտարարություն է տարածվում, որ VivaCell MTS-ի ծառայությունները հուլիսի 1-ից Արցախում պետք է գործեն ռոումինգի պայմաններում, ասել է, թե վերադարձ դեպի մոնոպոլիա: Չեմ կարծում, որ VivaCell MTS-ը մուտք է գործել Արցախ ընդամենը 2 տարի գործելու նպատակով և հիմա էլ հեռանում է: 

Ինչու՞ զրկել մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորությունից: 

Ոչինչ մեզ դաս չի լինում»:

«ՉԻ». Արցախցի պատգամավորը բավական կարևոր հարցեր է բարձրացրել՝ Արցախում հեռահաղորդակցության ոլորտի, ի վերջո նաև՝ անվտանգության հետ կապված։ Ինչո՞ւ է հեռանում Արցախում պատերազմից հետո շուրջ 1 տարի գործունեություն ծավալած, ներդրումներ կատարած Վիվասելը։ Չէ՞ որ հեռանալու դեպքում Արցախում Վիվասելից օգտվելու միակ ձևը ռոումինգն է լինելու։ 

Ինչո՞ւ են Արցախի իշխանությունները ցանկանում, որ Արցախում հեռահաղորդակցության ոլորտում շարունակի մենաշնորհ գործել։

Սրանք հարցեր են, որոնք շուտափույթ պատասխաններ են պահանջում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ