«Քաղաքական ռեպրեսիաներ և քաղաքական հետապնդումներ են, ուրիշ ի՞նչ մեկնաբանություն կարող է լինել»:
Այսպես է մեկնաբանել Հայաստան դաշինքի 4-րդ համար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ՀՔԾ-ի կողմից Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ձերբակալման փաստը:
«ՉԻ». Ավելի լավ է մոմ վառեք, որ հանկարծ տիկին գյուղապետը չխոսի, չպատմի, թե ում հրահանգով է գործել: Իսկ եթե գյուղապետի նկատմամբ քաղաքական հետապնդումները մի փոքր երկար տևեն, ապա արդեն Քոչարյանը ստիպված կլինի հայտարարել, որ իր դաշինքի 4-րդ համարի նկատմամբ քաղաքական ռեպրեսիաներ են իրականացվում:
Էս մի գյուղն էլ շրջանցեիք, հաշվի առնեիք, որ ղեկավարը կին է, պետք չէ ներքաշել տարատեսակ արկածախնդրությունների հորձանուտը:
Լավ, գոնե հիմա տիրություն արեք, լավագույն փաստաբաններին ներգրավեք: Էն Ալումյանը, պարապ-սարապ նստած, ֆեյսբուքներում գրառումներ է անում. թող վերցնի տիկնոջ պաշտպանությունը, գուցե ստացվի քրեական օրենսգրքի ևս մեկ հոդված հակասահմանադրական ճանաչել: