...

Նախկինները սրա հետ կապ չունեն

Նախկինները սրա հետ կապ չունեն

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը «Հայաստանի Հանրապետություն» պարբերականի հետ զրույցում անդրադառնալով լճի բնապահպանական խնդիրներին՝ ասել է. «Ծաղկումը միանշանակ սկսվել է։ Ես մի քանի ամիս առաջ եմ ասել, որ այս տարի էլ լիճը հաստատ ծաղկելու է և, հնարավոր է, ավելի թափով ու շատ, քան նախորդ տարի։ Լճի մակարդակը չենք բարձրացնում, մաքրման կայանները չկան, կեղտաջրերն ու աղբը լիճն ենք լցնում, բա ի՞նչ էինք ուզում, որ չծաղկե՞ր։ Իսկ թե ինչքան բուռն կծաղկի, ընթացքում կերևա։ Ցավալի է, որ երբ մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանը վերածում ենք ոռոգման ջրի շտեմարանի ու ձկնաբուծարանի, հետևանքը սա պետք է լիներ»:

«ՉԻ». Վերջերս մի հոդված էինք գրել, որտեղ քննադատել էինք ընդդիմության գործելաոճը, ընթերցողներից մեկը գրել էր՝ ապրեք, որ իշխանություններին աջակցում եք:

Լոգիկա ենք ասել: Այսինքն՝ որ քննադատում ենք նախկիններին, դա ընկալվում է որպես աջակցություն իշխանություններին, իսկ եթե իշխանություններին ենք քննադատում, ուրեմն՝ նախկիններին ենք աջակցում:

Դե, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է, որ հիմա մենք ահավոր աջակցելու ենք նախկիններին, որովհետև Սերժ Սարգսյանը թեկուզ հարյուրապատիկ բռնապետ լինի, փաստ է, որ այդ մարդու օրոք Սևանա լճի մակարդակը զգալիորեն բարձրացրել էր: 

Այն աստիճան, որ «Լավանդայի Արայիկի» քոթեջները հերթով ջրի տակ էին անցնում, ափամերձ տարածքներում ահագին առանձնատներ, հանգստյան գոտիներ քանդման ենթակա էին դարձել: Լճի էկոհամակարգը զգալիորեն բարելավվել էր, ափերի կոռոզիան վերացել էր, ծրագրեր էին մշակվում, որ լճի տակ անցնող մացառուտներն ու թփուտները մաքրվեն:

Բա էս ի՞նչ է. սիգի վաճառքի դեմ պայքարի մասին են հայտարարում, ամբողջ Երևանով մեկ սիգ են վաճառում: Հենց փողոցում, մայթերին: 

Զգացի՞ք, որ վերջին օրերին միանգամից բնապահպանական երկու աղետի մասին է հանրությունը ահազանգում՝ Հատիս լեռան և Սևանա լճի: Ու իշխանությունները հաստատ չեն կարող հայտարարել, թե բա, գիտե՞ք ինչ, էս պրոբլեմները նախկինները մեր ջեբն են գցել, մենք մեղավոր չենք: Չեն կարող ասել, թե Սևանա լճի բնապահպանական աղետը Սեյրան Օհանյանն ու Իշխան Սաղաթելյանն են սարքել՝ դրսի պատվերով: 

Մենք չենք զարմանա, եթե Փաշինյանը հայտարարի, որ Սևանը դժգույն ու անհամ լիճ էր: Չնայած՝ մեր մեջ ասած, արդեն դժգույն լիճ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1158 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ