...

Նուրբ ակնարկ

Նուրբ ակնարկ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Ողջունում եմ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: 

Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

«ՉԻ». Եկեք չխանգարենք Ալիև-Ռուբեն Վարդանյան հեռակա բանավեճին, տեսնենք՝ ինչ է ստացվում: 

Ուղղակի սիրուն բան չի ստացվում. ստացվում է, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի բանակցել է Ալիևի հետ՝ մեծի կամ փոքրի, ու չի համապատասխանել բանակցողի չափանիշին: 

Եթե այդ չափանիշը Ռուբեն Վարդանյանի նշածն է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ