...

Նիկոլի ու Իլհամի «Համատեղ ջանքը»

Նիկոլի ու Իլհամի «Համատեղ ջանքը»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններում արժանացել են 2026-ի «Զայեդ» մրցանակին՝ խաղաղության և մարդկային եղբայրության համար։

«ՉԻ»․ Սովորաբար՝ երբ երկու հոգի նույն մրցանակն են ստանում կամ «կիսում» այն, դա ենթադրում է, որ նրանք երկուսով նույն գործն են արել կամ առնվազն համագործակցել են։ Իսկ հիմա արձանագրենք, որ «ձեռք բերված խաղաղության» գինը եղել է ամբողջովին հայաթափված Արցախը, ՀՀ տարածքների օկուպացիան և մեր տարածքով Ադրբեջանի համար «անխոչընդոտ անցում» ապահովելու պարտավորությունը։ Եվ ահա Աբու Դաբիում պաշտոնապես ֆիքսվում է, որ այդ գործընթացը գլուխ բերելու գործում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ են գործել, հետևաբար՝ մրցանակն էլ համատեղ են ստանում։ Թուրքիայի նախագահն էլ, ի դեպ, երկուսին միասին է շնորհավորում՝ նույն տեքստով։

Մրցանակը հանձնողների տեսանկյունից, ի դեպ, այս մոտեցումը շատ ազնիվ է։ Եթե Հայաստանի ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյանը՝ ոչ պարտությունը կլիներ, ոչ Արցախի հայաթափումը, հետևաբար՝ չէր լինի նաև «խաղաղությունն» իր այսօրվա տեսքով։ Բայց անհասկանալի է, թե Հայաստանո՞ւմ ինչու են ոգևորվել այդ մրցանակից։ Չէ՞ որ Նիկոլն ինքն է խոստովանել, որ ցանկացած պահի կարող էր շատ ավելի արժանապատիվ խաղաղության հասնել, բայց վախեցել է, որ իրեն դավաճան կանվանեն։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ փաստացի՝ «Զայեդ» մրցանակը նրան տրվել է վախկոտության համար։

Չլիներ այդ վախկոտությունը՝ ոչ այսօրվա «խաղաղությունը» կլիներ, ոչ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանող Ալիևը բեղերի տակ ծիծաղելով «մարդկային եղբայրության» մեդալ կստանար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   31 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ