...

Նշաձողերի տարբերություն կա

Նշաձողերի տարբերություն կա

Այսօր Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Խորհրդակցությունից առաջ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքով:

«ՉԻ». Վարչապետի ելույթը բաղկացած էր 389 բառից, եթե վերցնում ենք ելույթի պաշտոնական տարբերակը: Այդ 389 բառի մեջ գոնե մի հատ «ինքնորոշում» բառ չկար: Ամեն ինչից խոսել է, Արցախի անվտանգություն, դես, դեն, բայց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի խոսք: Գուցե արդեն նշաձողի նվազեցման գործընթացը մեկնարկել է: 

Արայիկ Հարությունյանի ելույթը 262 բառ էր պարունակում: Եվ նա իր ելույթում հստակ խոսել է ինքնորոշման իրավունքի մասին:

«Ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում»,- ասել է Արցախի նախագահը:

Սա զուտ վիճակագրություն էր, որը ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչ տրամադրվածություն կա ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանում, և ինչ՝ Արցախում: Կարելի է ասել՝ նշաձողերն իրար չեն բռնում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ