...

Ողբ հանրապետականաց

Ողբ հանրապետականաց

ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները:

ՀՀԿ-ն արձանագրում է, որ նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե Նիկոլ Փաշինյանը, թե պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց սովետական հայտնի անեկդոտը. լույս է տեսնում Բրեժնևի հանրահայտ «Մալայա զեմլյա» վեպը: Մի քանի օր հետո Բրեժնևը գնում է գործի, մտնում է Կրեմլ, առաջինը Սուսլովին է տեսնում: «Ընկեր Բրեժնև, հրաշալի վեպ էր, մի շնչով կարդացի, արտակարգ էր»: Հաջորդը Կոսիգինն է մոտենում. «Ընկեր Բրեժնև, խոսքեր չունեմ, գիշերը չեմ քնել, մինչև չկարդացի»: Ու այդպես հերթով Քաղբյուրոյի բոլոր անդամները մոտենում են առաջնորդին ու գովում գիրքը: Բրեժնևը մտածմունքների մեջ է ընկնում ու ասում. «Գրողը տանի, ոնց որ լավ գիրք է, աչքիս, ես էլ կարդամ»: 

Երբ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն է գրել, ակնհայտորեն, ոչ Սերժ Սարգսյանն է այն կարդացել, ոչ էլ՝ հանրապետականներից որևէ մեկը: Բոլորն էլ գիտեին, որ այն փայլուն սահմանադրություն է, գովել են, ծափ են տվել Հրայրին, կարևորը, որը այդ սահմանադրությամբ հավերժացվեր «վոժդի» իշխանությունը:

Ու հանկարծ հիմա որոշել են նայել այդ սահմանադրության տեքստը: Բնականաբար, ոչինչ չեն հասկացել, բացի մի բանից՝ որ Սահմանադրական դատարանը հավերժ իրենց կից կառույց սարքելու ծրագիրը վտանգի տակ է: Ժողովրդին 20 տարի ոչխարի պես վերաբերվող քաղաքական այս ուժը հիմա գործող իշխանություններին է մեղադրում ավտորիտարիզմի մեջ: ՍԴ-ում Հրայր Թովմասյանին գործուղելու խարդախությունների համար պատասխանատվություն չկրելով՝ հիմա իրենք են պատասխանատվությունից խոսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ