...

Պալատական ֆեյք թվերի մասնագետները

Պալատական ֆեյք թվերի մասնագետները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ «եթե ես լինեի իշխանություն՝ պատերազմ չէր լինի»:

Սրան արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը գրել է. «Հազար անգամ խնդրեցինք, 8-րդ պալատի դռները փակ պահեք»:

«ՉԻ». Մենք ի սկզբանե մտադիր էինք մեկնաբանել Գեղամ Մանուկյանի խոսքերը, որովհետև ճիշտ հակառակն է. 1920 թվին իրենք են եղել իշխանության, պատերազմ է եղել, որն ավարտվել է կապիտուլյացիայով, 1998-ից իրենք են եղել իշխանության, նորից երկիրը տարել են դեպի պատերազմ:

Բայց որ Տարոն Չախոյանն է արձագանքում ու մի հատ էլ պարզվում է, որ դպրոցում գրականությունից թույլ է եղել, առանձնապես գիրք չի կարդացել, սա ավելի մեկնաբանվող երևույթ է:  

Այսինքն՝ կողքից, այստեղից-այնտեղից, գուցե ՔՊ վերջին համագումարում լսել է, որ ինչ-որ պալատ կա, բայց չի ջոկել, թե դա ինչ պալատ է, ինչի մասին է խոսքը: Դե, որտեղի՞ց իմանա, եթե Չեխով չի կարդացել, պատկերացում չունի, որ 8-րդ պալատ չի, այլ՝ 6-րդ: Ու դա տարածված արտահայտություն է, դա այն աշխարհի խորհրդանիշն է, որտեղ մարդիկ ապրում են ոչ մարդկային կանոններով: Էս բացատրում ենք, էլի, որ հաջորդ անգամ ինչ-որ բան գրելիս գոնե մի քիչ գրագետ երևա: 

Հ.Գ. Չնայած, գիտե՞ք ինչ, կարող է ասեն, թե վերջին չորս տարում 6-րդ պալատը տնտեսական աճ է գրանցել, մոտ 50 տոկոս, դարձել 8-րդ պալատ:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ