...

Փաստորեն դիրքային փոփոխություն եղել է

Փաստորեն դիրքային փոփոխություն եղել է

Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Փելասար կոչվող հատվածում հայկական և ադրբեջանական դիրքափոխություն չի եղել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգ Փարսյանը հարցի վերաբերյալ ասել է. «Բարձր ստրատեգիական բարձունք է։ Այդ բարձունքի վրա տեղակայված էին ադրբեջանական սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահներից ներկայություն կար։ Այդ հատվածից ռուսները դուրս են եկել երկու օր առաջ՝ իրենց դիրքը տեղափոխվեց մի 30-40 մետր։ Այդ հատվածից, այդ բարձունքից դուրս եկան, իսկ այդ հատվածը ընկավ ամբողջովին ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ դրան հարակից ճանապարհը, որը օգտագործվում էր մեր գյուղացիների կողմից՝ այդ ճանապարհի վրա ադրբեջանցիների կողմից արգելափակոց տեղադրվեց։ Դիրքային փոփոխություն ադրբեջանական և հայկական՝ չի եղել, բայց այդ տարածքն ամբողջովին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ»:

«ՉԻ». Հիմա այստեղ միանգամից մի քանի հարց է առաջանում. ինչո՞ւ ԱԱԾ-ն հստակ չի մանրամասնել, թե խոսքն ինչի մասին է: Մեր կողմից, ստացվում է, որ դիրքերի զիջում չի եղել: Բայց ԱԱԾ-ն չի ասել, որ ադրբեջանցիների կողմից առաջխաղացում է եղել: Այսինքն՝ նոր դիրքեր են տեղափոխվել: 

Այնպես որ, Կապանի քաղաքապետը երբ ասում է, որ դիրքային փոփոխություն՝ ադրբեջանական և հայկական, չի եղել, իրականում եղել է: Ադրբեջանական կողմից: Մի բան, որը ԱԱԾ-ն պետք է ասեր, հասկանայինք, թե բանն ինչն է:

Եվ հաջորդ հարցը. ինչո՞ւ են ռուս սահմանապահները իրենց դիրքերը փոխել: Արդյո՞ք դա համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, կամ արդյո՞ք դրա մասին նախօրոք զգուշացված են եղել Հայաստանի իշխանությունները:

Չնայած, էս վերջին երկու հարցն անիմաստ է: Ո՞ւմ ասեին կամ ո՞ւմ հետ համաձայնեցնեին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ