...

Պատգամավորի ձեռքի ծախսը դարձրեք մեկ միլիոն

Պատգամավորի ձեռքի ծախսը դարձրեք մեկ միլիոն

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Armlur.am կայքի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ 250 հազար դրամը պատգամավորի ծախսերը հաճախ ամբողջությամբ չի փակում:

«ՉԻ». Չի փակում, մուրճն էլ է ձեր ձեռքում, մանգաղն էլ. դարձրեք 1 միլիոն: Ինչքա՞ն կարող եք «տակ տալ»: Ինչքա՞ն կարող եք ոտքով կամ սեփական գրպանից վառելիք լիցքավորելով հասնել հեռավոր մարզեր ու մարդկանց բացատրել, որ ամեն ինչ լավ է ու ամենակարևորը՝ ապագա կա:

Մի տարբերակ էլ կա, բայց դժվար թե այն ձեր սրտով լինի: Երբ մեկը ինչ-որ գործ է դնում ու այն միշտ ֆինանսական վնասներ է բերում իրեն, փակում է այդ գործը և ուրիշ աշխատանք է փնտրում: Վայր դրեք մանդատները. ձեր փորձառությամբ, տաղանդներով և հմտություններով հաստատ ավելի եկամտաբեր գործ կգտնեք: Պետք չէ վախենալ. այլևս արդար երկրում ենք ապրում, տաշած քարը գետնին չի մնա:

Իսկ եթե հումորը թողնենք մի կողմ, ապա առկա սոցիալ-տնտեսական վիճակում պատգամավորի ստացած եկամուտներից բողոքելու համար բացառիկ ցինիկությամբ է պետք օժտված լինել: Գոնե դուք գոհ եղեք, որ ստացվի՝ փոքր, բայց այնուամենայնիվ մի խմբի համար իշխանությունը ստեղծել է ապագա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ