...

Պուտինի հերթական դավադրությունը

Պուտինի հերթական դավադրությունը

ԱԺԲ անդամ Արա Պապյանը հայտարարել է. «Պուտինի նպատակն է Հայաստանից տանել 8 միլիարդ դոլար արժողությամբ ատոմային զենքի հումքը»:

«ՉԻ». Հա: Էս էլ իմացանք: Պարզվում է՝ մեզ մոտ 8 միլիարդ դոլարի ատոմային զենքի հումք կա: Իսկ մեզ մինչև հիմա թվում էր, թե դա միջուկային վառելիքի թափոններն են, բայց Արա Պապյանը երևի Վիլսոնի քարտեզով բացահայտել է, թե ինչ գանձ է դա:

Երեկ Պուտինը որ ասուլիս էր տալիս, երևում էր, որ ուշք ու միտքը մեր ատոմային զենքի հումքն է: Երբ հայտարարեց, որ Արևմուտքը պետք է զերծ մնա դեպի արևելք տարածվելուց ու իր սահմաններին մոտենալուց, հակառակը դեպքում Ռուսաստանը իր շահերը կպաշտպանի, այդպես դուխով խոսում էր, քանի որ շուտով գալու է Հայաստան ու 8 միլիարդ դոլարի ատոմային զենքի հումքը այստեղից տանի, թափի ԱՄՆ-ի ու Կանադայի գլխին:

Բա էդ գերմանացիները. հարիֆ դուրս եկան, արդեն 10-15 տարի է, իրենց ատոմակայանների վառելիքի թափոնները Ռուսաստան են ուղարկում: Հաշվեք, ձրի զենք են տալիս ռուսներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ